Ամերիկան արդեն չափազանց մեծ է. Օբաման՝ նախագահի հանրապետական թեկնածուներին

Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Հանրապետական կուսակցության «ապոկալիպտիկ հռետորաբանությունը» և նշել, որ իրականում ԱՄՆ-ը շատ լավ վիճակում է։

Նրա խոսքով՝ չնայած կանխատեսումներին և գլոբալ տնտեսական անկայունությանը՝ ԱՄՆ-ում հաջողվել է միայն վերջին ամսում ստեղծել 242 հազար նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ ինչպես երևում է, հանրապետականների համար կա այլընտրանքային իրականություն, որում Ամերիկան գտնվում է «խորին վատ տրամադրության մեջ։ Դա այդպես չէ։ Ամերիկան չափազանց մեծ է և ներկայում ու հենց հիմա հասնում է մեծ հաջողությունների»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20