ԱՄԷ-ում կրկին երկնաքեր է վառվում

- in Հասարակություն
Hrdeh

ԱՄԷ-ի հյուսիսարևելյան Աջման քաղաքի Ajman One համալիրում գտնվող 170 հարկանի երկնաքերում խոշոր հրդեհ է բռնկվել։ Շենքում եղած մարդկանց հաջողվել է ժամանակին տարհանել։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառները հայտնի չեն։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։

Համացանցում հայտնված տեսանյութերում երևում են կրակի վիթխարի «լեզուները», որոնց ճիրաններում է հայտնվել համալիրի 12 երկնաքերերից մեկը։ Կրակը տարածվել է առնվազն 20 հարկերում։ Վառվող շենքից ցած են թափվել կոնստրուկցիայի դետալներ։

Սա ԱՄԷ-ում երկնաքերում հրդեհի բռնկման առաջին դեպքը չէ։ Դուբայում Ամանորի նախաշեմին 63 հարկանի հյուրանոց էր վառվել։ Հրդեհաշիջման աշխատանքները տևել էին 20 ժամ, տուժել էր 16 մարդ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20