ԱՄՆ-ը առևտրի չի գնա՝ Սիրիայում առաջընթացը փոխանակելով Ուկրաինայում ռուսական ագրեսիվության հետ

- in Կարծիք
Hotel Ukraine. Kiev, Ukraine

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը վստահեցնում է, որ իր երկրի վերաբերմունքն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի նկատմամբ չի փոխանակվի Սիրիայի հարցի լուծման առաջընթացով: 

«Մի բանում ես կարող եմ ձեզ հաստատ վստահեցնել՝ մենք Ռուսաստանի Դաշնության հետ իսկապես փորձում ենք կառուցողաբար աշխատել Սիրիայի հարցի շուրջ, քանի որ եթե դա խնդրի մի մասն է, այն պետք է մնա խնդրի մաս: Բայց եթե դա խնդրի մաս է, պետք է լինի լուծման մաս: Դա այն ուղղությունն էր, որը մենք որդեգրել ենք Սիրիայի հարցում, բայց դա ոչ մի դեպքում չի ենթադրում, և ես գիտեմ, որ այդ կապակցությամբ մարդիկ շատ ուժեղ նյարդայնանում են, որ մենք նրանց թույլ կտանք սեղմել գազին և ուղևորվել Ուկրաինա: Չկա առևտուր՝ Սիրիայում առաջընթացը փոխանակել Ուկրաինայում ռուսական ագրեսիվության հետ: Կարող եք դա հաշվի առնել»,- ասել է նա:

Փաուերը նաև նշել է, որ շատ վաղ է խոսել այն մասին, թե «Ռուսաստանը Սիրիայից հետո ուր կգնա և կգնա՞ արդյոք»:

«Մենք տեսել ենք նախագահ Պուտինի հայտարարությունը, մենք տեսել ենք ռուսական զորքերի կոնկրետ տեղաշարժը: Նրանք գիտակցում և խոստովանում են այն մեկուսացումը, որի մեջ հայտնվել են Ղրիմը բռնակցելուց, Արևելյան Ուկրաինա գալուց ի վեր: Այսինքն՝ Ռուսաստանը հաստատ վճարեց Ղրիմում, Արևելյան Ուկրաինայում և միաժամանակ Սիրիայում գործողությունների համար»,- նշել է նա:

Սակայն դիվանագետի խոսքերով՝ այժմ Ուկրաինայում բռնության ուժգնացում է նկատվում, և ԱՄՆ-ը «պետք է դրան հետևի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20