ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

- in Միջազգային
Barak Obama

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողությունը մեկ տարով երկարացվել է։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը երկարացվել է Ուկրաինայում իրադարձությունների պատճառով։

Ինչպես նշվում է՝ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին ասվում է նախորդ հրամաններում, շարունակվում են և արտակարգ սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգությանն ու ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։

«Ես մեկ տարով երկարացնում եմ 13660 հրամանով 2 տարի առաջ հայտարարված արտակարգ դրությունը»,- ասվում է հաղորդագրությունում, որտեղ նշվում է, որ այն սահմանվել էր՝ կապված Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների խափանման փորձերի հետ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20