ԱՄՆ-ը և Ռուսաստանը նպատակադրված են կրճատելու իրենց միջուկային զենքերը

- in Կարծիք

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը իրենց միջուկային զենքերի հետագա կրճատման նպատակ ունեն, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մի ժամանակ ԱՄՆ-ը իր զինանոցում ուներ ավելի քան 50 հազար միջուկային մարտագլխիկներ՝ ուղղված մյուս երկրին` ԽՍՀՄ-ին: Խորհրդային միությունը նույնպես ուներ 50 հազար մարտագլխիկներ` ուղղված մեզ վրա: Սակայն երկու նախագահները՝ Միխայիլ Գորբաչովը և Ռոնալդ Ռեյգանը որոշեցին, որ դա ճիշտ չէ: Եվ այժմ մենք շարժվում ենք ամբողջովին հակառակ ուղղությամբ: Այժմ Ռուսաստանը և ԱՄՆ-ը ունեն շուրջ 1,5 հազար օպերատիվ տեղակայված միջուկային մարտագլխիկներ, և ձգտում ենք կրճատել դրանց թիվը»,- ասել է Քերին:

Պետքարտուղարը ելույթ է ունեցել Վաշինգտոնում ամերիկա-պակիստանյան ռազմավարական երկխոսության նիստի բացման ժամանակ: «Պակիստանի համար նույնպես կարևոր է շարժվել տվյալ ուղղությամբ և դա դարձնել իր քաղաքականության կենտրոնը»,- ասել է Քերին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20