ԱՄՆ-ի ինչին է պետք նման Հայաստանը, ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Հայաստանի մասին

- in Վերլուծական
USA

Երբ ամերիկացիները լսում են, որ Հայաստանը դադարել է լինել ինքնիշխան պետություն, արձագանքում են միանշանակ՝ «մենք դա գիտենք»:

Ամերիկյան հասարակությունը տարված է ներքին հարցերով, բայց ԱՄՆ հակառակորդներն ու ընդդիմախոսները դժվար թե կարող են տոնել, քանի որ ամերիկյան պատմության մեջ դա կրկնվել է բազմիցս: Եվ ռուսների եզրահանգումներն առ այն, թե ԱՄՆ-ն սուզվել է ներքին խնդիրների մեջ ու դադարել է լինել գլոբալ քաղաքականություն վարող տերություն, պարզապես ծիծաղելի են:

Ամերիկացիները կցանկանային ապրել ամերիկացիների պես եւ ոչ թե ռուսավարի կամ նույնիսկ եվրոպացիների պես: ԱՄՆ-ն գերադասում է տարբեր երկրների ժողովրդավարական ոճը: Սակայն Եվրասիայում ԱՄՆ-ն կարողացել է ձեռք բերել մի հավատամք, որը չի անցնում տարիների ընթացքում՝ ժողովրդավարությունն անհնար է առանց քաղաքական անկախության:

Հենց այդ պատճառով նոր կայսրություն ստեղծելու եւ պետություններին ինքնիշխանությունից զրկելու Ռուսաստանի ձգտումը նույնիսկ Օբամայի օրոք չէր կարող չնյարդայնացնել ամերիկացիներին: Եվրասիայի տարբեր ժողովուրդներն անկասկած հասկացել են, որ ամերիկացիների համար անհարմար Բուշը եւ նրա թիմն ավելի հարմարավետ էին իրենց համար:

Ամերիկացիների պետքը չէ հայերի դավաճանությունը սեփական հայրենիքին: Դա ամերիկացիներին բավական տարօրինակ է թվում, քանի որ Հայաստանն ուներ սեփական անկախությունը պաշտպանելու բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները:

«Որ կողմից է Հայաստանն ավելի շատ սպառնալիք զգում՝ Ռուսաստանից, թե Թուրքիայից» հարցն առաջանում է լիովին համոզիչ՝ Թուրքիան դեռեւս ԱՄՆ վերահսկողության տակ է, իսկ Ռուսաստանը միանշանակ թշնամի է:

Ամերիկացիներին, իհարկե, հետաքրքրում է ոչ միայն Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, այլեւ նրա պաշտպանունակությունը, որում ԱՄՆ-ն խիստ շահագրգռված է: Սակայն ԱՄՆ-ում հայկական այսպես կոչված ավանդական կազմակերպությունների հետ մեկտեղ, որոնք որեւէ բառ չասացին Հայաստանի դեմ Ռուսաստանի ճնշումների ու նրան ինքնիշխանությունից զրկելու կապակցությամբ, կոշտ քննադատության է ենթարկվել Հայաստանի զինվորական ղեկավարությունը, որը թույլ է տվել երկիրը դարձնել ռուսների վասալը:

ԱՄՆ հայկական «քաղաքական» կազմակերպություններն իրենցից գործնականում ներկայացնում են ռուսների խամաճիկներ, մոռանալով այն մասին, որ իրենք հայկական կազմակերպություններ են եւ պետք է պաշտպանեն Հայաստանը: Նրանք լիովին կտրված են Պետական դեպարտամենտից ու Պենտագոնից, գերադասելով գործունեությունը Կոնգրեսում, զարգացնելով հին ու ծախու գաղափարը, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունը շատ լավ է:

Այս կազմակերպություններն ամեն ինչ անում են շրջափակելու հայկական նոր կազմակերպություններին, որոնք հակառուսական են տրամադրված եւ փորձում են Ռուսաստանին հարված հասցնել Հայաստանին ստորացնելու համար: Զարմանալի է, թե ինչպես է ԱՄՆ հայկական համայնքը վերածվում ռուսների ագենտուրայի:

Հայաստանի անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ն նրա հետ մեծ հույսեր էր կապում, սակայն հետագայում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն արգելակվեց: Բայց եկել են նոր ժամանակներ, ԱՄՆ-ն Կովկասում ու Մերձավոր Արեւելքում գործընկերների կարիք ունի:

Ներկայում ԱՄՆ-ն Հարավային Կովկասի երկրները դիտարկում է տարբեր կերպ, այդ թվում պաշտպանունակության տեսակետից: Միաժամանակ, ԱՄՆ-ն չէր ցանկանա Հայաստանը դասել Կենտրոնական Ասիայի երկրների շարքը, դա հղի է բազմաթիվ խնդիրներով: Այնուամենայնիվ, Հայաստանը որպես ինքնիշխան երկիր այլեւս չկա, այլ կա Ռուսաստանի վասալ ու տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մեծ հակառակորդ: Վաղ թե ուշ, ըստ ամենայնի՝ շատ շուտով, ԱՄՆ-ն կհայտարարի, որ Հայաստանն արդեն պետություն չէ:

Շուտով մենք կտեսնենք Վաշինգտոնի թերթերից մեկում մի հոդված, որտեղ հարցականի տակ կդրվի Հայաստանի անկախ գոյությունը:

ԱՄՆ-ի ինչին է պետք նման Հայաստանը: Հայաստանն ինքզինքը հայտարարել է Ռուսաստանի գաղութ, եւ դրան աջակցել են նաեւ զինվորական շրջանակները: ՆԱՏՕ-ում վրդովված էին, թե ինչու էր Հայաստանը ներկայացնում արտաքին գործերի նախարարը: Այս անգամ Բրյուսել միասին մեկնել էին պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, եւ պաշտպանության նախարարի ներկայությամբ ԱԳ նախարարը երկու անգամ հայտարարեց, որ մեր դաշնակիցը Ռուսաստանն է:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ է դա պետք, ՆԱՏՕ-ին բավարարելու համա՞ր: Ըստ էության, Հայաստանի «արտաքին գործերի նախարարը» Ռուսաստանի ստուգված գործակալն է, պաշտպանության նախարարն է՞լ է ձգտում նման կարգավիճակի:

Ի դեպ, ԱՄՆ-ում էլ հայ զինվորականներն անհասկանալի են իրենց պահում: Հայաստանում երկար ժամանակ ԱՄՆ-ի հույսը զինվորականներն են եղել, ի՞նչ է պատահել նրանց ներկայում:

Ամերիկացիները լավ են վերլուծել Երեւանում զանգվածային ելույթների գործոնները, եւ դա որեւէ հույս չի ներշնչել: Հայաստանն ամերիկացիների համար որպես ինքնիշխան պետություն չկա: Այն պայմանական պետություն է, որի հասարակությունն ի վիճակի չէ հասկանալ, որ տնտեսական բարեկեցությունը կապված է ժողովրդավարության հետ, իսկ ժողովրդավարությունը՝ անկախության:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Վաշինգտոն, մարտ 2016

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20