ԱՄՆ կոնգրեսում հրաձգությունը եղել է սովորական քրեական հանցագործություն

- in Կեղտոտ լվացք
USA

ԱՄՆ կոնգրեսում հրաձգության հետ կապված միջադեպը եղել է սովորական հանցագործություն: Այս մասին հայտնել է Կապիտոլիումի ոստիկանությունը:

«Նախնական հետաքննության տվյալներով՝ մենք ենթադրում ենք, որ գործել է մեկ մարդ, ով նախկինում հաճախ է այցելել Կապիտոլիում: Հիմքեր չկան ենթադրելու, որ դա ավելին է, քան քրեական հանցագործությունը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ նկատի ունենալով, որ դա չի եղել ահաբեկչություն:

Նրա խոսքով՝ ոստիկանները, ենթադրաբար, ճանաչում են մարդուն, ով փորձել է զենք անցկացնել կոնգրեսի շենք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20