ԱՄՆ նախագահի թեկնածու Սանդերսի ելույթի ժամանակ նրան է միացել փոքրիկ թռչնակը

- in Ընտրություններ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը իր քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Օրեգոնում, որի ժամանակ փոքրիկ թռչնակը նստել է այն ամբիոնի վրա, որտեղից ելույթ է ունեցել քաղաքական գործիչը: Դահլիճը այդ պահը դիմավորել է ծափահարություններով:

«Այստեղ որոշակի սիմվոլիզմ կա: Այս թռչունը իրականում աղավնի է, ով մեզ խնդրում է ամբողջ աշխարհում հաստատել խաղաղություն»,- ասել է Սանդերսը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Time պարբերականի համար լուսանկարվելիս ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակվել է ԱՄՆ խորհրդանիշ հանդիսացող Քեռի Սեմ անունը կրող սպիտակագլուխ արծիվը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20