ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են ատոմակայան կառուցել Թուրքիայում

- in Տնտեսական
USA

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը հետաքրքրված են Թուրքիայում երրորդ ատոմակայան կառուցելու հարցում:

Թուրքիան արդեն իսկ բանակցում է ամերիկյան Westinghouse Electric Company և չինական State Nuclear Technology Corporation (SNPTC) ընկերությունների հետ: Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնել էր, որ երկրում կառուցվելու է երեք ատոմակայան: Թուրքիայի առաջին ատոմակայանը Ռուսաստանի հետ համատեղ կառուցվելու է Աքքույու վայրում:

Չինաստանի իշխանություններն արգելել են վճարովի ծառայություններ մատուցել երկրի Ժողովրդա-ազատագրական բանակին: Այս մասին գրում է «Ցզեֆանցզյուն բաո» թերթը:

Համապատասխան հրահանգը կիրակի տվել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդը: Խոսքը ռազմական ստորաբաժանումների և զինված ոստիկանության ջոկատների համար կոմերցիոն կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու արգելքի մասին է՝ բանակին վճարովի ծառայություններ մատուցելու նպատակով: Հրահանգը պետք է լիովին իրագործվի 3 տարում: Ավելի վաղ կնքված պայմանագրերը կգործեն մինչև իրենց վերջնաժամկետը, դրանց հետագա երկարաձգում չի ենթադրվում:

«Սինհուա» գործակալությունը նշում է, որ այդ միջոցառումներն ուղղված են երկրի բանակում կոռուպցիայի մակարդակի կրճատմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20