ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծմանը

- in Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Հյուսիսային Սիրիայի տարածքում ինքնավար շրջանի ստեղծման մասին հայտարարությանը:

Հաղորդագրությունում ասվում է, որ ԱՄՆ-ն Սիրիայի ներսում ինքնակառավարվող գոտիներ չի ճանաչում:

«Մենք չենք աջակցում ինքնակառավարվող, կիսաինքնավար գոտիներին Սիրիայի ներսում»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Սիրիան միացյալ է տեսնում, սակայն առանց ներկայիս նախագահ Բաշար Ասադի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20