Այսօրվանից ուժի մեջ են մտնում կարևոր օրենքներ

orensgirq

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքներն այսօրվանից մտնում են ուժի մեջ:

iravaban.net. Մարտի 27-ին տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝  այս փաթեթը: Այն հրապարակվել է պաշտոնական ապրիլի 29-ին` նշումով, որ ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրող ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկ չի գանձվի, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: ԵՏՄ-–ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ:

Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Ուստի, նախագծով առաջարկվել է վերացնել անհիմն հարկումից առաջացած հակասութունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20