Այսօր Երջանկության և Երկրի միջազգային օրն է

- in Հասարակություն
Erkir molorak

2012-ին ՄԱԿ-ն իր 66/281 բանաձևով մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ պաշտպանելու համար այն գաղափարը, որ երջանկության ձգտումն ընդհանուր զգացում է մեր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց համար:

Տոնը կոչված է նաև ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է: Ուստի տոնի հիմնադիրները բոլոր երկրներին կոչ են անում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը: ՄԱԿ-ը բոլոր անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու մասնավոր անձանց առաջարկում է նշել Երջանկության միջազգային օրը ըստ արժանվույն, այդ թվում՝ իրազեկող միջոցառումներ անցկացնելու միջոցով:

Ողջ աշխարհում մարտի 20-ին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Երկրի օրը: Ընդ որում, միջազգային տոների օրացույցում կա երկու Երկրի օր՝ այսօր նշվում է Գարնանային գիշերահավասարը, իսկ երկրորդը նշվում է ապրիլի 22-ին: Առաջինը խաղաղասիրական և մարդասիրական ուղղվածություն ունի, իսկ երկրորդը՝ բնապահպանական:

ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Երկրի օրը հատուկ ընտրված օր է, որը նախատեսված է մարդկանց ուշադրությունը բևեռելու այն գաղափարին, որ Երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է, որպեսզի մարդիկ զգան մեր փոխադարձ կապը և կախվածությունը միմյանցից»:

Երկրի օրվա հիմնադիր է համարվում ամերիկացի հասարակական գործիչ Ջոն Մորթոնը, ով 1840-ականներին շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի շրջանակներում ծառատունկ նախաձեռնեց, 1872թ. առաջարկեց ստեղծել Ծառի օր, այնուհետև 1970թ. այն վերանվանվեց Երկրի օր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20