Այսօր Նովրուզի միջազգային օրն է

- in Հասարակություն
Jamanak mard

Նովրուզի միջազգային օրը նշվում է նշվում է 2010-ից:

Նոր ամսաթիվը ՄԱԿ-ի օրացույցում ներառելու առաջարկությամբ հանդես են եկել մի քանի երկրների կառավարություններ՝ Ադրբեջանի, Ալբանիայի, Աֆղանստանի, Մակեդոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Թուրքիայի: Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է այդ երկրների նախաձեռնությունն ու մարտի 21-ը համարել միջազգային տոն՝ Նովրուզի օր:

Նովրուզը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ Նոր տարվա տոնն է: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Նովրուզի (մարտի 21) տոնակատարությունների կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ։

Ալայի խոսքով՝ այդ կապակցությամբ մոբիլիզացվել է 120.000 ոստիկան ու 80.000 ժանդարմ։ Բացի դրանից՝ գործի են դրվելու պայթուցիկի որոնման 10.000 սարք, հատուկ վարժեցված շներ, վերահսկվելու են ճանապարհները։

Նախարարը քաղաքացիներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ հայտարարելով, որ այն խաղաղության, գարնան գալստյան տոն է։ Ալան կարևորել է քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Նա ընդգծել է, որ Նովրուզի տոնակատարությունները թույլատրվել են 10 նահանգում ու շրջանում, իսկ մի շարք նահանգներում ու շրջաններում դրանք արգելվել են, քանի որ այդպես ավելի օգտակար կլինի քաղաքացիների անվտանգության տեսանկյունից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20