Այսօր Տաքսիստների միջազգային օրն է

Ողջ աշխարհի տաքսիստները մարտի 22-ին նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Տաքսիստի միջազգային օրը:

1907-ի հենց այդ օրը Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներ ունեցող առաջին ավտոմեքենաները: Լոնդոնցի փոխադրողները հաշվիչը անվանեցին «տաքսիմետր»՝ ֆրանսերեն «տաքս» (վճար) և հունարեն «մետրոն» (չափում) բառերից: Այդ ժամանակից ի վեր անհատական քաղաքային տրանսպորտը կոչվեց տաքսի, իսկ վարորդները՝ տաքսիստ:

Լոնդոնում առաջին տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին: Տաքսիների համար ավանդական համարվող դեղին գույնը հայտնվել է Hertz Corporation ընկերության հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20