Այս տարի ծիրանի բերքը շատ ավելի համեստ է լինելու

- in Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ Արարատյան դաշտում ծիրանենիների մի մասը ցրտահարվել է։

Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչև առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան։ Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, և այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը և ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տա չեն կարող։ Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ինչպես նաև առաջիկա մեկ երկու գիշերներին նույնպես օդի ջերմաստիճանը ցածր կլինի զրոյից, գուցե ավելի շատ, քան անցած գիշեր։ «Այսօր սպասվում են ցուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, և այսօր և վաղը սպասվում Է ավեփ ցուրտ եղանակ»,– երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Վերջինս նաև հորդորել է «ծխապատումն ու ոռոգումն անպայման իրականացնել, սակայն դա, ինչպես նշեցինք, դժվար թե արդյունք տա։

Մի խոսքով, կարելի է այլես արձանագրել, որ այս տարի մասնավորապես ծիրանի բերքը շատ ավևի համեստ է լինելու, քան անցած տարի։ Իսկ անցած տարի Հայաստանում հավաքվել էր մրգի ռեկորդային բերք, որի արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր մոտ 12 տոկոս։ Այսպիսի առատ բերքը ստացվել էր հենց բնակլիմայական աննախադեպ բարենպաստ պայմանների շնորհիվ։ Ցավոք, այս տարի նման արդյունք այլևս սպասել պետք չէ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20