Անդրադարձ. Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Բոստոնում

- in Պաշտոնական
Serzh Sargsyan

ՄՆ Արևելյան ափի մեծատիրաժ թերթերից մեկը` Boston Globe-ն, անդրադարձել է Սերժ Սարգսյանի այցին Բոստոն:

Թերթը հաղորդում է Նախագահի այցի որոշ մանրամասներ` շեշտելով, որ ՀՀ Նախագահն առաջին անգամ է այցելում արևելյան ափի հայաշատ այս քաղաքը: Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը երկուշաբթի վայրէջք է կատարել Բոստոնի Լոգան օդանավակայանում:

«Մարդիկ ոգևորված են: Մեզ համար մեծ պատիվ է նախագահին ողջունել Բոստոնում»,- նշել է Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջեյմս Գալուստյանը` հավելելով, որ հայկական համայնքը Բոստոնում ԱՄՆ ամենակազմակերպվածներից և ամենահներից մեկն է:

Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ նախագահի պաշտոնական ողջույնի արարողությունը Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, որտեղ Սերժ Սարգսյանին կդիմավորեն նահանգապետ Չարլի Բեյքերը և Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը:

«Աշխարհի առաջնորդները Բոստոնը ճանաչում են որպես համաշխարհային կարգի քաղաք և նորարարական տնտեսության ոլորտում գլոբալ առաջատար… Հպարտ եմ մեր քաղաքում ողջունելու Նախագահ Սարգսյանին»,- ասել է Բոստոսնի քաղաքապետը:

Թերթը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանը այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի (Old North Church), որտեղ Հայաստանի ղեկավարը ներկա է գտնվել էկումենիկ երկրպագության արարողությանը: Հին հյուսիսային եկեղեցին Բոստոնի տարածքում կանգուն մնացած ամենահին եկեղեցին է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20