Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց ավտոմեքենաների ներկրումը չի դիտարկվի ԱԱՀ- ով հարկվող գործարք

Hashvark

Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել ԵԱՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի դրույթը վերացնելու օրենքների նախագծերի նոր փաթեթ:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հաստատելու հարցն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն` դրա ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:

«Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այÕ ¤ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք»,- ասված է ՀՀ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարության հիմնավորման մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20