Աշխարհի ամենաերջանիկ ու ապերջանիկ երկրները

- in Հասարակություն
mak

Աշխարհի ամենաապերջանիկ երկիր է ճանաչվել Բուրունդին, ամենաերջանիկը՝ Դանիան։ Այս մասին են վկայում World Happiness Report Update 2016 հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը ՄԱԿ-ի պատվերով անցկացրել է Sustainable Development Solutions Network ընկերությունը։

Դանիան անցած տարվա առաջատար Շվեյցարիային դուրս է մղել առաջին հորիզոնականից, որը հայտնվել է երկրորդ տեղում։ Կյանքով առավելապես բավարարված երկրների տասնյակում են նաև Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեդիան։

Բուրունդին վերջին՝ 157-րդ տեղում է, նրան նախորդում են Սիրիան, Տոգոն, Աֆղանստանը և Բենինը։

Զեկույցը կազմողները պարզաբանում են, որ բնակչության երջանկության մակարդակը միշտ չէ, որ համապատասխանում է երկրում կենսամակարդակին։ Բավարարվածության վրա ազդում է տնտեսական, սոցիալական և բնական գործոնների համադրությունը։ Նշվում է նաև, որ սոցիալական փոքր անհավասարությամբ երկրների քաղաքացիներն ավելի երջանիկ են։

Նշենք, որ 2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր, իսկ նման հետազոտության հրապարակումը նվիրված է այդ օրվան։

Spread the love