Աշոցքում, Վրաստանի հետ սահմանին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

magnitude Erkrasharzh

Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09 աստիճան և արևելյան երկայնության 43.88 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20