Առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր ակտիվացումների, ամուսնությունների ու ապահարզանների պակաս չի լինի

- in Մամուլ
dzerq

Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի աշխուժացումից հետո առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր ակտիվացումների, ամուսնությունների ու ապահարզանների պակաս չի լինի։

Լավատեղյակները չեն բացառում, որ մարտ ամսին, ինչպես եւ խոստացել է, Արա Աբրահամյանը ևս հայտարարի կուսակցություն ստեղծելու մասին։ «Բանն այն է, որ եթե Օսկանյանը ծածկի արևմտյան դաշտը, ապա Արայով կծածկվի ռուսական վեկտորը, իսկ առայժմ սպասեք Գուրգեն Արսենյանի կուսակցության ակտիվացմանը՝ ոչ միայն ԲՀԿ-ից դուրս եկածների մասով, այլև մի շարք այլ գործիչների ներգրավմամբ:

ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, տեղեկություններ կան, որ հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու։ Այսպես ասած՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն։ «Իմ քաղաքական պլաններում դեռևս նման հարց չկա»,– երեկ մեր լրագրողին վստահեցրել է Բաբայանը՝ այնուամենայնիվ, կտրուկ չբացառելով նման հեռանկարը։ Իսկ եթե կուսակցություն չստեղծի, ո՞րն է լինելու իր հաջորդ հանգրվանը՝ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ն, ո՞րը։ Բաբայանն ասաց, որ դեռ որևէ պլան այս պահին չունի, փոխարենը կտրականապես բացառեց, որ կհայտնվի Օսկանյանի կուսակցությունում. «Այդ մեկը հաստատ բացառում եմ»։ Ի դեպ, առաջիկայում Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կհայտարարեն Օսկանյանի կուսակցությանն անդամագրվելու մասին, թեպետ երեկ հայտարարում էին, որ դեռ նման առաջարկ չեն ստացել:

«Հրապարակ»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20