Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

- in Հասարակություն
Exanak

Հանրապետության տարածքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մարտի 6-7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 5-6-ը ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 5-6-ը, 7-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, մարտի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Մայրաքաղաքում մարտի 5-ի ցերեկային ժամերին կգրանցվի +20 աստիճան, մարտի 6-ին` +16, մարտի 7-ին` +14, մարտի 8-ին` +16, մարտի 9-ին` +19 աստիճան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20