Առողջության համար վտանգավոր քիմիկատները հավաքվում են մազերում և եղունգներում

- in Հասարակություն
Mard

Ինդիանա նահանգի համալսարանի հետազոտողները մարդու մազերում և եղունգներում հայտնաբերել են հրակայուն նյութ, որը վտանգավոր է առողջության համար:

Այդ նյութերը, որոնք հաճախ ավելացնում են պլաստիկի, փայտանյութի և տեքստիլի մեջ, կուտակվում են բիոսֆերայում և կենդանի օրգանիզմների հյուսվածքներում: Դրանց ազդեցությունից կարող են առաջանալ էնդոկրին, նեյրոնային և վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, ինչպես նաև ճարպակալում:

Հետազոտության ընթացքում գիտնականները 50 ուսանողներից վերցրել են մազերի և եղունգների նմուշներ և դրանցում պարունակվող քիմիական նյութերը համեմատել են արյան մեջ պարունակության հետ: Պարզվել է, որ այդ նյութերը ավելի շատ պարունակվում են եղունգների և մազերի մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20