«Ասում են՝ հորս արև ՀՀԿ-ին պիտի ձայն տա՞նք»

- in Պնակալեզներ
Eduard Sharmazanov

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: 

Ինչ վերաբերում է կեղծված ընտրություններին և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կոշտ  գնահատականներին, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Դրա համար ասացի՝ կլինի ընտրական օրենսգրքի քննարկում: Մեր նպատակն է, որպեսզի մենք  բոլորս կարողանանք հասնել այն բանին, որպեսզի ունենանք բարեփոխված ընտրական օրենսգիրք, որտեղ կրկնաքվեարկության, խախտումներիե տեսական, և գործնական հնարավորությունը մինիմումի կհասցվի: Կհաջողվի մեզ դա, ուրեմն` կունենանք ընտրություններից հետո արդյունք, որին ժողովուրդը կվստահի, չենք ունենա, կլինի կասկածներ, ուրեմն` կունենանք պրոբլեմ: Մեր խնդիրն է, որպեսզի ունենանք որակյալ Ընտրական օրենսգիրք, որակյալ ընտրություններ, որի արդյունքում հանրությունը, կվստահի  պառլամենտում ձևավորված քաղաքական ուժերի ներկապնակին:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք քաղաքական կուսակցությանընա խուսափեց մեկնաբանելուց. «Ես չեմ կարող  գնահատական հնչեցնել մի քաղաքական ուժի մասին, որը դեռևս ձևավորման փուլում է, և չգիտենք՝ ինչ գաղափարախոսություն է դավանելու, ովքեր են լինելու նրա առանցքային դեմքերը: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսի քաղաքական օրակարգով, և ինչպիսի քաղաքական թիմով, արդյունքներով  քաղաքական դաշտ կմտնի Վարդան Օսկանյանի գլխավորած կուսակցությունը: Քաղաքական դաշտում չենք տեսնում այդ թիմի իրական  գործունեությունը:  Գուցե նախընտրական փուլում տեսնենք: Նայած՝ինքն ինչ խնդիր է դրել իր առաջ: Կուսակցությունները պիտի կայանան, մենք պիտի գնանք կուսակցությունների կայացման ճանապարհով: Մենք որևէ մեկի հակառակորդ չենք համարում:  Հայաստանում մենք հակառակորդ չունենք, ունենք գործընկերներ»:

Ընտրազանգվածի վրա  Վարդան Օսկանյանի ստեղծվելիք կուսակցության ազդեցության մասին կարծիքին Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Իսկ ինչ է  ՝ անուն – ազգանունները գրած են, ասում են՝ հորս արև ՀՀԿ-ին պիտի ձայն տա՞նք, բա … ինչո՞վ  է Օսկանյանի ստեղծած քաղաքական ընդդիմադիր կուսակցությունը տարբերվելու Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Խաչատուր Քոքոբելյանի կուսակցություններից, ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, չեմ կարող ասել: Կտեսնենք: Ես պատրաստ չեմ խոսել մի բանից, որի մասին կարծիք չունեմ: Ինձ միայն հայտնի է, որ պարոն Օսկանյանն ունի ընդդիմադիր կեցվածք, քննադատում է: Որպես շարքային ընտրող՝ ինձ համար պարզ չէ, թե ինչպիսի՞ քաղաքական օրակարգով է ինքը գալու,  ինչպես է իր ընդդիմադիր կեցվածքը տարբերվելու այլ ընդդիմադիրներից»:

Միտք.am-ի հարցին, թե ռեյտինգային ընտրությունների համար գրված ԸՕ-ն Դուք համարում եք կուսակցությունների միջև ընտրապայքարի համար կազմված օրինագի՞ծ, Էդ. Շարմազանովը հերթական անգամ խուսափեց մեկնաբանել. «Ես մանրամասների մեջ չեմ մտնելու, դեռևս քննարկումներ չեն եղել, կոռեկտ չեմ համարում  դրա մեջ մտնելը: Մարտի 18-ին կլինի առաջին քննարկումը, 22-ին՝լսումներ, այդ ժամանակ դուք բոլորիս կարծիքներն էլ կլսեք: Հիմա ոտքի վրա նման լուրջ հարցի վերաբերյալ պատասխաններ պահանջելը կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Ամեն ինչ կլինի հրապարակային»:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20