Արագածոտնի նախկին մարզպետը իր անձնական կարիերային միտված քայլեր է անում. «Հրապարակ»

- in Մամուլ
Ator

«Հրապարակ» թերթը գրում է. Արագածոտնի նախկին մարզպետ, Դաշնակցության հետ կոալիցիայի պատճառով պաշտոնաթող եղած ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը լծվել է ոչ միայն ՏԻՄ ընտրություններին և հատկապես Թալինի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի հաղթանակի ապահովման գործին, այլև իր անձնական կարիերային միտված քայլեր է անում։

Մեր տեղեկություններով, Սահակյանը «գիշերային» ժողովների ժամանակ իր «լսարանի» մոտ ցեխ է շպրտում մարզի պատգամավորների հասցեին, մարզի խնդիրների մասին խոսում է «անտերության է մատնված» բնորոշումով ու վստահեցնում, թե ինչ դրախտավայր կունենան, եթե ինքը 2017-ին պատգամավոր դառնա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20