Արագածոտնի նոր մարզպետի առաջին կադրային փոփոխությունը

- in Մամուլ
Gabriel Gyozalyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Արագածոտնի նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հավատարիմ օգնական Կարեն Տոնոյանից, որը մարզում մարզպետի տեղակալին հավասար համբավ ուներ։

Կարեն Տոնոյանի անունը մամուլում շատ է հոլովվել։ Նրա պատճառով մարզպետարանի տարբեր պաշտոնյաներ մարզպետի առանձնասենյակում արժանացել են հանդիմանությունների, իսկ Սարգիս Սահակյանի ծննդյան տարեդարձերից մեկի ժամանակ էլ Կարեն Տոնոյանը գյուղապետերի և մարզի դպրոցների տնօրենների շրջանում դրամահավաք Է կազմակերպել, որպեսզի մարզպետին նվեր անեն։

Գաբրիել Գյոզալյանի նորամուտով մարզպետի խորհրդական Ս: Վարդանյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական հուշագրի ստորագրման արդյունքում։ ՀՀԿ-ական Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում Էր 2009 թվականից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20