Արա Աբրահամյանի` Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման. «Ժողովուրդ»

- in Մամուլ
ara Abrahamyan

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման:

Ըստ լուրերի՝ Արա Աբրահամյանը չի ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, և հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի ԱԺ ընտրություններում մանդատ ստանալ, և ձեռնարկը տապալվի: Ուստի վերջին մի քանի ամիսներին նա փորձել է իր կուսակցության հիմնադրման համար այլ «ներդրողներ» գտնել` ընդհուպ մինչև ԱՄՆ-ից:

«Ժողովուրդ»-ը վերը բերված լուրերը փորձեց ճշտել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, որը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն է, ասել է, թե Արա Աբրահամյանի վստահելի անձանցից մեկը: Սակայն նա մեզ հետ զրույցում ասաց. «Այդ հարցերով զբաղվում է միայն նա, իրեն են դիմում: Ինձ հետ այդ հարցը կապ չունի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20