Արա Նռանյանի նոր պաշտոնի խնդիրը վերածվել էր «հայկական հարցի». «Հրապարակ»

- in Մամուլ
Ator

«Հրապարակ» թերթը գրում է. ԵՏՄ-ում նախարարի պաշտոնը թողնելուց հետո Արա Նռանյանի նոր պաշտոնի խնդիրը վերածվել էր «հայկական հարցի».

Հրանտ Մարգարյանի հովանավորյալ, ՀՅԴ երիտասարդ սերնդի ներկայացուցչի թեկնածությունը նախ քննարկվում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, որպես «էդ կողմերում կռված տղա», հետո խոսակցություններ եղան, որ ՀՅԴ-ին տրվելիք փոխնախարարների 6 պորտֆելներից մեկը հաստատապես կհասնի նրան: Ապա, որ կդառնա պատգամավոր` փոխարինելով Արծվիկ Մինասյանին: Սակայն դա էլ չեղավ:

ՀՀԿ-ՀՅԴ ամուսնության արդյունքում այդպես էլ չլուծված այդ դիլեման օրերս վերջապես գտել է իր լուծումը. այսօր-վաղը Արա Նռանյանը կնշանակվի Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ և ՎՊ խորհրդի անդամ` փոխարինելով էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Լևոն Յոլյանին:

Ի դեպ, ԵՏՄ մյուս նախարարին՝ Խոսրով Հարությունյանի որդուն, արդեն տեղավորեցին. նա նշանակվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20