Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն դեպի ՀՀ ԱԺ տանող ճանապարհը համարում է ՌԴ-ում ակտիվ գործունեությունը. «Հրապարակ»

- in Մամուլ
Arthur Baghdasaryan

«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես և գրել էինք, «Հայկական վերածնունդը» Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի հետ, մարտի 27-ին կայացել է «Հայկական վերածնունդ համառուսաստանյան հայկական կազմակերպություն» ՀԿ-ի հիմնադիր հավաքը, որին մասնակցել է նաև ՌԴ Պետդումայի փոխնախագահ ժելեզնյակը՝ «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահը։

Հավաքից հետո Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան հյուրերին ճաշի է հրավիրել։ Մեր տեղեկություններով, նորաստեղծ ՀԿ-ն 20 կոմիտե է ունենալու՝ մշակութային, բիզնես-ակումբ, բարեգործական հիմնադրամ, որոնք գործելու են ՌԴ ողջ տարածքում։ Ակնհայտ է, որ «Հայկական վերածնունդը» դեպի ՀՀ Աժ տանող ճանապարհը համարում է Ռուսաստանում ակտիվ գործունեությունը, որը, ի դեպ, լուսաբանվում է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20