Արմեն Ջիգարխանյանը՝ իր ամուսնական մատանու պատմության մասին

- in Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրենց ամուսնության արարողության համար ամուսնական մատանիները պատրաստվել են գնել իրենց ամուսնության կնքումից ոչ շատ առաջ: Բայց նախօրեին Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է ընկել ու չի կարողացել անձամբ գնալ ոսկերչական սրահ:

«Այդ պատճառով ես ստիպված եղա մենակ գնալ,- ասում է Վիտալինան:- Բայց պարզվել է՝ Ջիգարխանյանը չգիտի իր մատի չափը, և մենք ստիպված եղանք ամբողջ Մոսկվայով մատի չափիչ փնտրել: Պարզվում է՝ ոսկերիչները դրանք պարզապես վարձույթի չեն տալիս: Միայն ընկերների օգնությամբ դժվարությամբ հաջողվեց գտնել այդ հարմարանքը»:

Վիտալինան ամուսնական մատանիներ է ընտրել ռուս ոսկերիչների աշխատանքներից՝ սպիտակ և դեղին ոսկու խառնուրդից: Վիտալինան սրահից անմիջապես գնացել է հիվանդանոց՝ փեսացուին ցույց տալու մատանիները: Մատանին Ջիգարխանյանին այնքան է դուր եկել, որ նա այն անմիջապես դրել է մատն ու հանել այն միայն ԶԱԳՍ-ում գրանցվելիս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20