Արտակարգ դեպք Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխվել 18-ամյա 4 դանակահարված երիտասարդ, որոնցից մեկը մահացել է

- in Հասարակություն
Danakaharutyun

Shamshan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից:

Այս պահին, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ժամանում են Սարի թաղ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավորներն են` հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20