Արտավազդ Փելեշյանը վարպետաց դասեր կանցկացնի Երևանի ավագանու նվիրած բնակարանում

- in Մշակույթ
Film

Երևանի ավագանին ճանաչված կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնակարան նվիրեց, որտեղ նա վարպետության դասընթացներ կանցկացնի: Այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում:

Երևան քաղաքի ավագանին որոշել է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Երևանի համայնքի միջև 2015 թվականի նոյեմբերի 19-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո այն սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Արտավա զդ Փելեշյանին:

Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել էր Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքում իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված Երևանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կոմից տրված տեղեկատվության համաձայն՝ Արտավազդ Փելեշյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ բնակարանի կամ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20