Արևմուտքը Մերձավոր Արևելքում տանում է գաղափարական պատերազմ

- in Կարծիք
Asad

Ներկա պահին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը առաջին հերթին գաղափարական է: Այդպիսի կարծիք է հայտնել Սիրիայի նախգահ Բաշար Ասադը կիրակի օրը:

«Արևմուտքը ձգտում է նրան, որ բնակչությունը կորցնի իր պատմական ինքնությունը` և՛ արաբական, և՛ մուսուլմանական»,- հայտարարել է նա Դամասկոսում արաբական երկրների հասարակական և կրոնական գործիչների հետ հանդիպման ընթացքում:

Ասադի խոսքով՝ «պատերազմը, որը տեղի է ունենում տարածաշրջանում, առաջին հերթին գաղափարական պատերազմ է»:

Սիրիայի նախագահը նաև նշել է, որ «ահաբեկչությունը, որը տեղի ունի ամենուրեք, միասնական է, այդ պատճառով, ահաբեկչության դեմ պայքարը նույնպես պահանջում է միասնական ջանքեր՝ ուղղված դրա ոչնչացմանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20