Բելառուսն ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի միջև

- in Կարծիք
leksandr Lukashenko batka

Բելառուսն արտաքին քաղաքականության մեջ ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև: Այս մասին չորեքշաբթի Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եթե գործընկերները, որոնց հետ մենք երկխոսություն կվարենք, մեր առաջ հարց դնեն՝ դուք Արևելքի՞, թե՞ Արևմուտքի, Ռուսաստանի՞, թե՞ ԵՄ-ի հետ եք… մեզ այդպիսի դիրքորոշումը հարմար չէ»,- հայտարարել է Լուկաշենկոն Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ Լեհաստանը հետաքրքրված է, որ «Բելառուսը լինի ոչ միայն անկախ պետություն, այլև կայուն»: «Կարծում եմ՝ ևս մեկ անկայուն պետություն Ուկրաինայից հետո Արևմուտքում պետք չէ… Մենք միասին կարող ենք զգալի դեր խաղալ՝ գտնվելով Եվրոպայի էպիկենտրոնում, կարող ենք ազդել գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում՝ ի շահ մեզ, բայց ոչ ի վնաս մեր հարևանների…»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20