ԲՀԿ-ի տարածքային կառույցները ինքնալուծարվում են

- in Կեղտոտ լվացք
Naira Zohrabyan

Պարզվում է, ԲՀԿ տարածքային կառույցներում դժգոհությունները չեն հանդարտվում, իսկ ԲՀԿ Տավուշի մարզի Նոյեմբերյանի կառույցը արդեն տևական ժամանակ է, ինչ ինքնալուծարման որոշում է կայացրել:

ԲՀԿ Նոյեմբերյանի կառույցի ղեկավար Զարինե Ղազինյանը ոչ միայն լքել է կառույցի ղեկավարի պաշտոնը, այլև հեռացել է կուսակցությունից: Նա հրաժարվում է պատասխանել հարցերին՝ բավական կոպիտ ու կնոջը ոչ հարիր տոնով արձագանքելով մեր հարցադրմանը: Ըստ ԲՀԿ-ամերձ շրջանակներից ստացվող լուրերի, Նոյեմբերյանի կառույցի ղեկավարը խնդիր է ունեցել ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:

Նոյեմբերյանի քաղաքապետ, Նոյեմբերյանի ՀՀԿ կառույցի ղեկավար Վանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ԲՀԿ Նոյեմբերյանի կառույցը ինքնալուծարվել է. «Ես նման բան լսել եմ, իրենից եմ լսել հենց: Գիտեմ, որ ինքն այլևս էդ կառույցում չի, կուսակցական էլ չի, էդ կառույցն էլ չի ղեկավարում»: Իսկ հնարավո՞ր է՝ ինքնալուծարված կառույցը դիմել է իրենց՝ ՀՀԿ-ին միանալու համար, Վանուշ Ամիրաղյանը պատասխանեց, թե` «Ոչ, մեզ չեն դիմել»:

ԲՀԿ և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անցած քառօրյայի ժամանակ խորհրդարանում լրոգրողներիս հետ զրույցներում հայտարարում էր, թե կուսակցության և տարածքային կառույցներին ֆինանսավորման ողջ գործընթացը մարտի 1-ից ստանձնել է բացառապես ինքն ու բոլորը ժամանակին կստանան գումարները: Հավանաբար` գումարի խնդիրն է եղել, կամ` կուսակցականների հեռանալը տարածքային կառույցից, որ այն լուծարվել, ավելի ճիշտ` ինքնալուծարվել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20