«Բու» լինելը դեպի հանճարեղություն տանող ուղին է

- in Հասարակություն
qnel

Գիտնականներն ուսումնասիրել են «բուերին»` նրանց, ովքեր արթուն են մնում գիշերվա մեծ մասը և քնում գրեթե մինչև կեսօր: Պարզվում է` նման կենսակերպ վարողների շրջանում մտավոր ունակություններն ավելի լավ են զարգացած:

Պարզվել է նաև, որ երկար քնելու սիրահարների մոտ խոսքն առավել տրամաբանական է և կառուցողական:

Բացի այդ, լավ է զարգացած «բուերի» երևակայությունն ու նրանց այլ աշխարհայացք է բնորոշ:

Բանն այն է, որ մարդը սկսում է ոչ ստանդարտ կերպով մտածել սովորականից դուրս իրավիճակներում: Իսկ քնի ժամանակի փոփոխությունը հենց նման իրավիճակ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20