Բրյուսելի ահաբեկիչները հանցավոր գործունեությունը սկսել են ավտոմեքենաներ գողանալուց և բանկեր թալանելուց

- in Իրավունք
Dolar

Բրյուսելում ահաբեկչությունների իրագործման համար կասկածվող Հալիդ և Իբրահիմ Բաքրաուի եղբայրները հարուստ հանցավոր անցյալ ունեն: 

The New York Times պարբերականի տեղեկությամբ՝ Հալիդ Բաքրաուին մասնակցել է առնվազն 4 ավտոմեքենայի գողության: Բացի դրանից՝ 2009 թ. 2 հանցակիցների հետ նա Բրյուսելի բանկից 41 000 եվրո է գողացել: Երկար ժամանակ Բաքրաուին ազատության մեջ է եղել, միայն 2011 թ. դատարանը նրա դեմ մեղադրական վճիռ է կայացրել հանցավոր դավադրության, զինված կողոպուտի, ավտոմեքենաներ գողանալու և զենք պահելու համար: Հանցագործին դատապարտել են 5 տարվա ազատազրկման, սակայն 2013 կամ 2014 թ. նա պայմանական-վաղաժամ ազատ է արձակվել:

Նրա եղբայր Իբրահիմը 2010 թ. մտադիր է եղել կողոպտել Western Union ընկերության բրյուսելյան մասնաճյուղը, հայտնում է պարբերականը: Իրավապահների կողմից բռնված հանցագործը կրակ է բացել և կրակել է ոստիկանի վրա: 2010 թ. նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման, բայց 4 տարի անց նա նույնպես պայմանական-վաղաժամ ազատ է արձակվել չբացակայելու մասին ստորագրությամբ, որը շուտով խախտել է: Մեկ տարուց քիչ պակաս անց Բաքրաուիին ձերբակալել են թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20