Բրյուսելի ահաբեկչությունները հաստատում են սառցաբեկորի տեսությունը

- in Կեղտոտ լվացք

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները հաստատում են «սառցաբեկորի տեսությունը», որը նկարագրում է ահաբեկչությունների նախապատրաստման մոդելը։

Ինչպես բացատրել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի աշխատակից Քլինթ Ուոթսը, համաձայն այդ տեսության՝ ահաբեկչական ցանցի հիմնական մասն անտեսանելի է, ինչպես սառցաբեկորի հիմքը։ Այսպիսով՝ յուրաքանչյուր հարձակվող ահաբեկչի հետևում կանգնած են մեծ թվով անտեսանելի հանցակիցներ։

Փորձում են պարզել պատճաները, թե ինչու Բրյուսելի ոստիկանությունը չկարողացավ կանխել ահաբեկչությունները։ Անանուն աղբյուրի հաղորդմամբ՝ Բելգիայում արմատականների հետ կապված իրավիճակն այնքան լուրջ է, որ իրավապահ մարմինների ուժերը պարզապես չի բավականացնի բոլոր պոտենցիալ հանցագործներին հետևելու համար։

Չկա անհրաժեշտ ենթակառուցվածք ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող հարյուրավոր մարդկանց պատշաճ կերպով վերահսկելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում ամբողջ երկրով մեկ ռեյդեր են սկսվել Բրյուսելում ահաբեկչությունների պատճառով։

Փարիզի ահաբեկչությունների գործով Սալահ Աբդեսլամի հանցակցության մեջ գլխավոր կասկածվողներ Բաքրաուի եղբայրները նույնականացվել են՝ որպես Բրյուսելի օդանավակայանի մահապարտներ:

«RTBF հեռուստաալիքը բացառիկ տեղեկություն է ստացել ոստիկանության աղբյուրներից: Բրյուսելում ապրող Բաքրաուի եղբայրները՝ Հալիդը և Բրահիմը, նույնականացվել են՝ որպես հնարավոր մահապարտներ, որոնք ահաբեկչություն են իրագործել Բրյուսելի օդանավակայանում»,- հայտնում է հեռուստաալիքը:

Երեկ Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածներն ու տուժածները 40 երկրների քաղաքացիներ են։ Այս մասին հայտնել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը. «Ներկայում մենք ունենք տվյալներ 40 տարբեր երկրներից մարդկանց մասին։ Մենք կապի մեջ ենք բոլոր դեսպանությունների հետ, սակայն շատ դժվար է զոհերի ինքնությունը պարզել, հատկապես մետրոյում զոհվածների»։

ՆԳՆ-ի փոխանցմամբ ՝զոհերի ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալները առայժմ վերլուծվում են և դեռ չեն հրապարակվել։

Նախնական տեղեկություններով՝ խոսքը 34 զոհի և ավելի քան 230 վիրավորի մասին է։ Խնդիրը բարդացնում է այն փաստը, որ վիրավորները հոսպիտալացվել են ավելի քան 25 տարբեր հիվանդանոցներ ողջ երկրով մեկ՝ Անտվերպենից Լիեժ։

Բրյուսելի ահաբեկչությունները թվով 3-րդն են եղել 19-ամյա ամերիկացի Մեյսոն Ուելսի կյանքում։ Նա Յուտա նահանգի բնակիչ է։ Մինչ այդ նա վերապրել է անցած տարի տեղի ունեցած Փարիզի ողբերգությունն ու 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ կատարված ահաբեկչությունը։ Այս մասին հայտնել է դեռահասի հայրը՝ Չադ Ուելսը. «Սա ահաբեկչական երրորդ ալիքն էր, որում նա հայտնվել է»,- ասել է հայրը ABC-ի եթերում։ «Մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում, որտեղ ոչ բոլորն են բարի ու սիրող մարդիկ»։

Բրյուսելի ահաբեկչությունների ժամանակ դեռահասը միսիոներների թվից իր երկու ընկերների հետ եղել է օդանավակայանում։ Նա ստացել է վերին և ստորին վերջույթների վնասվածքներ, բեկորային վերքեր և դեմքի այրվածքներ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20