Բրյուսելյան ահաբեկչությունները կփոխեն ԱՄՆ նախագահական ընտրարշավի ընթացքը

- in Ընտրություններ
USA

Բրյուսելյան ահաբեկչական հարձակումները կազդեն ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ընթացքի վրա։

Պարբերականի կարծիքով՝ այժմ նախընտրական դեբատները կկառուցվեն հարցի շուրջ, թե ով կարող է լավագույնս պաշտպանել ամերիկացիների ահաբեկչական սպառնալիքից։ Նշվում է, որ տնտեսական թեմաները դեբատներում երկրորդական պլան կմղվեն։

WSJ-ն կարծում է, որ վերջին իրադարձությունները կամրապնդեն հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դիրքերը։ Միլիարդատերը վստահ է, որ Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններն ապացուցում են ներգաղթյալների հանդեպ իր ագրեսիվ հռետորաբանության հիմնավորվածությունը։

Նույն կուսակցությունից Թեդ Կրուզը նույնպես չի հապաղել մեկնաբանություն անել այդ հարցով։ Նա անհրաժեշտ է համարում մուսուլմանական թաղամասերում պարեկելիս իրավապահ մարմինների լիազորությունների ընդլայնումը։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է բարելավեն աշխատանքը հետախուզության համակարգման ոլորտում։ Նա կարծում է, որ սահմանների փակումն ու պատի կառուցումը չեն կարող փրկել ահաբեկիչներից, քանի որ խմբավոումները գնալով ավելի ու ավելի ակտիվորեն են յուրացնում նորագույն տեխնոլոգիաները։

«Բետոնե պատը չի կանգնեցնի համացանցը»,- հայտարարել է Քլինթոնը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20