Բրյուսելում կրկին տեղակայվել է PKK-ի վրանը, իսկ հարյուրավոր արաբներ ստացել են SMS՝ «Արևմուտքի դեմ պայքարելու» կոչով

- in Հասարակություն

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) համակիրները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կրկին հիմնել են իրենց վրանը։ Դա տեղի է ունեցել այսօր։

PKK-ի համակիրները նախորդ շաբաթ նույնպես վրան էին տեղադրել Բրյուսելում, ինչը հարուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խիստ դժգոհությունները։

Թուրքական կողմի բողոքներից հետո Բրյուսելում վերացվել էր PKK-ի վրանը, և ահա այն կրկին տեղակայվել է։ PKK-ի վրանը տեղադրվել է Բրյուսելում գտնվող ԵՄ Խորհրդի շենքի հետնամասում։

Հարյուրավոր երիտասարդ արաբներ, ովքեր ապրում են Մոլենբեկ կոմունայում, SMS հաղորդագրություն են ստացել «Արևմուտքի դեմ պայքարելու» կոչով։

Նշվում է, որ հաղորդագրությունները տարածվել են հանգստյան օրերին։ Հաղորդագրությունները ստացվել էին փակ կանխավճարային հեռախոսահամարից։

Մոլենբեկը համարվում է Բրյուսելի ամենախնդրահարույց կոմունան, որի բնակիչների մեծ մասը ծագումով Մարոկկոյից են։ Դրա հետ են կապված շատ ահաբեկիչների անուններ, մասնավորապես՝ այնտեղ ապրել են Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ իրականացրած 7 մահապարտներից 3-ը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20