Գազատարի պայթյուն Վանաձորում. 6 աշխատակից հիվանդանոցում է. hraparak.am

Վանաձորում այսօր՝ մարտի 29-ին, մոտ մեկ ժամ առաջ բռնկված հրդեհի հետևանքով գազի վթարային ծառայության 6 աշխատակիցներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Hraparak.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանն ասել է, որ տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս երեքինը՝ բավարար:

Կայքին հայտնի է դարձել, որ տարածքով անցնող գազատար խողովակց արտահոսք է եղել, որն զգացել են նաև հարակից դպրոցի աշխատակիցները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20