Գալուստ Սահակյանի մոտ մերձինսուլտային վիճակ է եղել. «Հրապարակ»

- in Մամուլ
Galust Sahakyan

«Հրապարակ» թերթը գրում է. Առողջապահության պատասխանատուներից հետաքրքրվեցինք Գալուստ Գրիգորիչի առողջական վիճակով՝ հո ինսուլտ-բան չի՞ տարել:

Թե` չէ, մերձինսուլտային վիճակ է եղել` հիպերտոնիկ ուժեղ կրիզով, ինսուլտ չի եղել, սակայն իրեն տևական հանգիստ է պետք:

Ո՞վ կտա Գրիգորիչին հանգստանալու հնարավորություն, քանզի վաղը` մարտի 4-ին, Հայաստան է ժամանում Բելգիայի Սենատի նախագահ Քրիստինե Դեֆրայնը` երկօրյա աշխատանքային այցով, և եթե նրան Գրիգորիչը չընդունի-չճամփի, կստացվի, որ պալատում և կուլիսներում թափառող զրույցները որոշակի հիմքեր ունեն, և որ մրցակցություն կա իր և Շարմազանովի միջև, որն առանց այն էլ խորհրդարանի «գործերով» թափառում է աշխարհով մեկ: Ուստի հարկավոր էր մեկ-երկու օր առաջ երևալ ու «պարապ չթողնել մայլեն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20