Գալուստ Սահակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հրապարակ»

- in Մամուլ
Galust Sahakyan

«Հրապարակ»թերթը գրում է. Գալուստ Սահակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, և նա, մեր տեղեկություններով, համալիր բուժզննման կենթարկվի ու կբուժվի Գերմանիայում։

ԱԺ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է արտասահմանում, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ վերջապես տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչությունը։

Մինչդեռ դեռևս նախորդ շաբաթ էր մեզ հայտնի, որ Գալուստ Գրիգորիչը լավ չէ և պետք է մեկնի արտերկիր՝ բուժման։ Երբ ԱԺ լրատվության վարչության պետին դիմել էինք տեղեկատվությունը ճշտելու նպատակով, Սահակյանի արտերկիր մեկնելու մասին մեր լուրն Ա. Բաբայանն ապատեղեկատվություն էր որակել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20