Գեղեցկության սրահներում գլուխ լվանալը կարող է վտանգավոր լինել

axjik

Պարզվում է` գեղեցկության սրահում կարող է տեղի ունենալ «գեղեցկության սրահի սինդրոմ»:

Դա տեղի է ունենում մազերը լվանալիս: Բանն այն է, որ պարանոցի սխալ դիրքի պատճառով անոթները կարող են այնքան սեղմվել, որ ինսուլտ առաջանա: Անոթի վնասման դեպքում խցանում է առաջանում: Իսկ երբ արյան կաթլիներն ընկնում են ուղեղի վրա, առաջանում է ինսուլտ:

2014-ի հունվարին Էլիզաբեթ Սմիթը, որը երկու երեխաների մայր է, ինսուլտ է տարել: Հիվանդանոցում պարզ է դարձել, որ պատճառը գլուխը լվանալու համար նախատեսված աթոռն ու լվացարանն են: 2015-ին այդ կինը դատական հայց ներկայացրել Blowbunny գեղեցկության սրահի դեմ:

Նույնիսկ այն փաստը, որ նման դեպքերը հազվադեպ են տեղի ունենում, ոչինչ չի նշանակում: Ինսուլտի հավանականությունը կանխելու համար պետք է աթոռին ուշադրություն դարձնել` այն պետք է պտտվի բոլոր ուղղություններով և լավ պահի պարանոցը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20