Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Georgi Kutoyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ:

Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նախօրեին Հրազդանում հետևած անձանց բացահայտելու և նրանց արարքին իրավական գնահատական տալու մասին է: Պատգամավորը երեկ ՀՀ ԱԱԾ տնօրենին գրություն է ուղարկել՝ նրանից ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանը. «Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք: Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը: Արդյո՞ք Հրազդանում կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում»:

Ի դեպ, երեկ նաև հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբն էլ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` Փաշինյանի կողմից իրենց համայնքի դպրոցի տնօրենների հետ հանդիպելու հանգամանքը ներկայացնելով իբրև օրինախախտում: Բայց շատ տնօրեններ հայտարարեցին, որ Նիկոլն իրենց չի ճնշել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20