Գերմանական հասարակությունը պառակտվում է AfD-ի եվրասկեպտիկների պատճառով

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ քննադատության է ենթարկել եվրասկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը: 

«AfD-ն կուսակցություն է, որը չի միավորում հանրությանը և խնդիրների համար անհրաժեշտ լուծումներ չի առաջարկում, այլ միայն խաղում է նախապաշարմունքների վրա և պառակտում մտցնում»,- հայտարարել է Մերկելը: Նա նաև շարունակում է բաց դեբատներ վարել եվրասկեպտիկների ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել հանցանք գործած ներգաղթյալների նկատմամբ դատական հետաքննության գործընթացը:

«Այնտեղ, որտեղ կատարվել և կատարվում են հանցագործություններ, անմիջապես պետք է հաջորդի պատիժը»,- ասել է Մերկելը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում: Նա նաև կոչ է արել չնվազեցնել նրանց կատարած հանցագործությունների հավանականությունը, սակայն միևնույն ժամանակ «բոլորին անխտիր չդատապարտել»:

Բանավեճն այն մասին, որ Գերմանիան չափազանց շատ ներգաղթյալներ է ընդունում, որոնք չեն հասցնում ինտեգրվել Գերմանիայի հասարակությանը, նոր թափով բռնկվեց ամանորյա իրադարձություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Գերմանիայի մի շարք քաղաքներում բնակիչները հարձակումների են ենթարկվել ներգաղթյալնեի կողմից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20