Գերմանացիները Մերկելին կպատժեն Գերմանիան անտեսելու համար

- in Միջազգային
Angela Merkel

Ռեյնալդ Պֆալց հողում, որտեղ Անգելա Մերկելը հանդիպում է անցկացրել ընտրողների հետ, արձագանքը ցույց է տվել, որ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան պակասում են «Քրիստոնա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) և անձամբ կանցլերի կողմնակիցները:

ՔԴՄ-ի նախընտրական հանդիպման մթնոլորտը սկսել է շիկանալ, հենց որ Մերկելը խոսել է միգրացիոն ճգնաժամի մասին: «Մենք կցանկանայինք զգալիորեն կրճատել երկիր մտնողների թիվը: Հարցը կայանում է նրանում, թե ինչպես մենք կկարողանանք ամրացնել այդ քաղաքականությունը»: Կանցլերը ելք է առաջարկել` «նախ պետք է սահմանել Սիրիայից քաղաքացիների մասսայական հեռացման սկզբնապատճառները», սակայն այդ ելույթը խանդավառություն չի առաջացրել, նշվում է հոդվածում:

Չնայած Մերկելի նկատմամբ հարգանքին, որպես «համաշխարհային առաջնորդի», ընտրողները` այդ թվում նրա կուսակցության անդամները, պատրաստ են պատժել կանցլերին այն բանի համար, որ նա չափազանց շատ է մտածում ողջ աշխարհի մասին և քիչ` Գերմանիայի մասին, նշված է պարբերականում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20