Գերտերություններն ու Ղարաբաղյան հարցը

- in Մամուլ
LGHH

«168 Ժամ» թերթը գրում է. Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Քերիի պարբերական այցերն ընդհանուր առմամբ դրական են: Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը և վերջին որոշումը փոխել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա տրամադրվածությունը:

Ի վերջո, ռուսական ստորաբաժանումների մեծ մասը Սիրիայից դուրս բերելու Ռուսաստանի իշխանությունների դրդապատճառներից մեկն Ասադի անզիջումն քաղաքականությունն է, Ռուսաստանն այսկերպ իր դժգոհությունը հայտնեց Ասադին` ԻՊ-ի դեմ պայքարելու ողջ բեռը գցելով Ասադի վրա, ինչը, բոլորն են հասկանում, որ նա անել չի կարող:

Այս հարցում, փաստորեն, Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները մոտեցան, ինչն էլ դրական հող նախապատրաստեց այս բանակցությունների համար»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին` անդրադառնալով մարտի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկօրյա այցին Մոսկվա և այդ այցելության ընթացքում նաև ղարաբաղյան հակամարտության քննարկման հավանականությանը: Նա նշել է, թե չի բացառվում, որ փակ քննարկումներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել: «Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, ապա, վստահ եմ, որ ԱՄՆ-ՌԴ լարվածության մեղմացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա»,- ասել է ռուս վերլուծաբանը:

Մինչդեռ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը ենթադրել է, որ ԼՂ հակամարտությունը Մոսկվայում ընդհանրապես չի քննարկվել: Դա, ըստ նրա, դրական է՝ այն իմաստով, որ այդ հարցն այնքան արտահերթ նշանակություն չունի, որ ստվերեր Սիրիայում կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20