Գիտնականները հայտնել են, թե ինչու է նստելը ավելի վատ, քան կանգնելը

Mard

Շվեդիայի բժիշկները գտել են առողջությունը և երիտասարդությունը պահպանելու մատչելի մեթոդ: Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների և դիետաների փոխարեն խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ոտքի վրա:

Հետազոտության հեղինակի կարծիքով` երկարակեցության ամենակարևոր պայմանը քայլելն է և կանգնած դիրքը:

Մարմնի ուղղահայաց դիրքում ԴՆԹ-ի կառուցվածքները ավելի երկար ժամանակ են մնում ամբողջական, ինչը ապահովում է օրգանիզմի երիտասարդացումը: «Ինչքան ավելի երկար ժամանակ անցկացնել ոտքի վրա, այնքան ավելի երկար կլինեն տելոմերները, որոնք քրոմոսոմներին պաշտպանում են ֆիզիկական և այլ վնասվածքներից: Դա թույլ կտա ամրացնել գենետիկական կոդը և ընդհանուր առողջությունը, և դանդաղեցնում է ծերացման պրոցեսը»:

Բացի դրանից՝ հետազոտության հեղինակները նշում են, որ սպորտով զբաղվելը տելոմերների երկարության վրա չի ազդում, եթե մարդը նստակյաց ապրելակերպ է վարում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20