Գիտնականները մշակել են ապակի, որը կարող է ակնթարթորեն անթափանց դառնալ

- in Հասարակություն
Erkir molorak

Գիտնականները ստեղծել են հատուկ ապակի, որը կարող է գործնականում ակնթարթորեն անթափանց դառնալ: 

Ապակի, որը կարող է փոխել թափանցիկության մակարդակը, նախկինում էլ է մշակվել: Սակայն, դրանց արտադրությունը շատ ծախսատար է:

Նոր մեթոդը, որի ստեղծման վրա աշխատել են հետազոտողներ Դևիդ Քլարքը և Սեմյուել Շիանը Հարվարդի ինժեներիայի և կիրառական գիտությունների դպրոցից, զգալիորեն ավելի հեշտ է իրագործել: Ապակու շերտը դրվում է 2 էլաստոմերների միջև, որոնք ծածկվում են նանոխողովակներով: Էլեկտրական հոսանքի փոխանցման ժամանակ նանոխողովակները շարժվում են: Դա էլաստոմերի շերտին ստիպում է դեֆորմացվել և մեծացնել ցրվածությունը: Արդյունքում բառացիորեն մեկ վայրկյանում ապակու մակերևույթը դառնում է պղտոր և անթափանց:

Համալսարանն արդեն արտոնագրի հայտ է ներկայացրել, իսկ հետազոտողները շարունակում են աշխատել էլաստոմերի շերտերի նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելու համար գործողության համար պահանջվող հոսանքի լարումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20