Գիտնականները մոտ ժամանակներս աշխարհում սննդամթերքի պակաս են կանխատեսում

mterq

Ամերիկացի գիտնականները կանխատեսում են, որ աշխարհում սննդամթերքը կսկսի չբավարարել մոտակա 30 տարիների ընթացքում: Նման տեղեկատվություն են տարածել մի շարք արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների աշխատակիցները:

Նախնական տվյալների համաձայն՝ այսօր աշխարհում թերսնվում է մոտ 800 մլն մարդ. հնարավոր համատարած սովի պատճառը կարող է դառնալ երկրագնդի վրա բնակչության թվի աճը:

Գիտնականները նաև պնդում են, որ մոլորակի բնակչության մոտ 31%-ը ռացիոնալ չի օգտագործում սննդամթերքը՝ դեն նետելով դրանց մի մասը, որը կարելի է դեռ օգտագործել: Յուրաքանչյուր տարի մոտավորապես 1․3 տոննա սննդամթերք է նետվում աղբավայրերը, որի մեկ քառորդը կբավարարեր երկրի բնակչության մեկ քառորդին կերակրելու համար: Հիմնականում սննդամթերքը դեն են նետում զարգացած երկրների բնակիչները, օրինակ, միջին վիճակագրական եվրոպացին տարեկան 300 կգ ուտելիք է դեն նետում: Մեծ քանակությամբ սննդամթերք էլ փչանում է մինչև գնորդին հասնելը: